Էրդողանը ղեկավարման ռեկորդ է սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 18:43

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության ղեկին մնալու ռեկորդ է սահմանել, հաղորդում է “Anadolu” գործակալությունը:

Բազմակուսակցական համակարգին անցնելուց հետո Էրդողանը դարձել է Թուրքիայի առաջին վարչապետը, որ առանց ընդմիջման  իշխանության ղեկին է 10 տարի և 5 օր:

Այս ցուցանիշով Էրդողանը գերազանցում է Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսին, որը երկրի կառավարությունը գլխավորել է 1950-1960 թթ.: Այսօր`թուրքական իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության հավաքի ժամանակ, Էրդողանն իր գոհունակությունն է արտահայտել այդ կապակցությամբ` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ Մենդերեսի կառավարությունը տապալվել է ռազմական հեղաշրջման հետևանքով:

Էրդողանը Թուրքիայի կառավարության ղեկավար է դարձել 2003թ. մարտի 14-ին, երբ Աբդուլլահ Գյուլը վարչապետի պաշտոնը փոխանցել է նրան:

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply