Զարուհի Փոստանջյանը դիմեց Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 18:46

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին. “Հարգելի Սերժ Սարգսյան, 2013 թվականի փետրվարի 18-ից հետո Հայաստանի ժողովուրդը փորձում է Ձեր հետ խոսել Նոր Հայաստանի լեզվով՝ ջանքեր չխնայելով ամեն օր  այդ լեզուն սովորեցնել Ձեզ: Նոր Հայաստանի լեզուն և լեզվամտածողությունը մերժում են  ավազակի, կողոպտիչի, գողի, կեղծարարի  բառապաշարը: Նոր Հայաստանի քաղաքացիները, մերժելով և դատապարտելով Ձեր գործունեությունը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով նախատեսված հանցակազմեր, պատրաստ էր Ազատության հրապարակում լսել Ձեզ Նոր Հայաստանի լեզվով և ներում շնորհել, սակայն Դուք կրկին ձախողվեցիք, չկարողացաք օգտվել նաև  անվճար իրավաբանական օգնության կարգով Ձեր համար իմ կողմից պատրաստված դիմումից”:

Փոստանջյանը Սերժ Սարգսյանին նաև ասաց, որ վերջինս կարիք ունի արագ  կողմնորոշվելու` “խոստովանելու կատարած հանցանքը,  հետ վերդարձնելու ժողովրդի քվեն և ներում հայցելու ժողովրդից”:

Պատգամավորի խոսքով` Սերժ Սարգսյանն իր վարգագծով լուրջ  մտահոգվելու սահմանաեզրին է մոտեցել, որ ձախողում է ընդհանրապես նրա իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

“Ձեր վարքագիծը և հայտարարությունները ավելի են խորացնում այն համոզմունքը, որ մնացել էք «փոքր մարդ», սատանայի մարդ արգելափակված մութ զննդանում  և անչափ վախենում էք   պատասխանատվությունից”,-ասաց Փոստանջյանը:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply