ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 18:11

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլ Մույժնիեկսը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել մարդու հիմնարար իրավունքները:

Հանձնակատարը իր հայտարարության մեջ նշել է, որ պաշտոնական Բաքուն արդեն պետք է խոսքից անցնի գործի և ապահովի մարդկանց հիմնարար քաղաքացիական իրավունքները և ազատությունները, հաղորդում է “Ամերիկայի ձայն”-ը:

Պաշտոնյան հավելել է, որ ինքը Բաքվում վերջին անգամ եղել է 2012թ. նոյեմբերին, սակայն այդ ժամանակից ի վեր Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների ոլորտում առաջընթաց չի արձանագրվել:

“Ինձ մտահոգում են տեղեկությունները, որ այդ երկում գնալով հաճախակիանում են  բռնաճնշումներն ու մարդու իրավունքների սահմանափակման դեպքերը”,- Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ իր գրավոր հայտարարության մեջ նշել է ԵԽ պաշտոնյան և ավելացրել, որ Բաքուն ակնհայտորեն փորձում է խլացնել քաղաքացիական հասարակության ձայնն ու ճնշում է այլախոհությունը:

 

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply