Եզրափակչում Սաֆարյանի մրցակիցը թուրք ըմբիշ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2013 18:14

Թբիլիսիում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի  առաջնությունում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, քառորդ եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Բելառուսի պատվիրակ Ալեքսանդր Կոնտոևի նկատմամբ, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ապա մեր երկրի ներկայացուցիչը 3:1 հաշվով հաղթեց մոլդովացի Միխայիլ Սավային և  իրավունք ստացավ հանդես գալու վճռական գոտեմարտում:

Եզրափակչում Սաֆարյանի մրցակիցը թուրք Գոռ Յակուպն է:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply