Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 19, 2013 17:43
Թուրքական «Zaman»-ը հաղորդում է, որ Ստամբուլում տեղական ժամանակով 14:45-ին 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումների էպիկենտրոնը Սև ծովն է եղել: Ստամբուլում երկրաշարժը թուլ է զգացվել:
Սեյսմոլոգները տեղեկացրել են, որ երկրաշարժի գրանցման տեղում նախկինում սեյսմիկ ակտիվություն չի նկատվել: Նրանց պնդմամբ՝ տեղանքը պետք է ուսումնասիրել նոր ցնցումների առաջացման հավանականությունը պարզելու համար:
Դիտվել է 873 անգամ:





Facebook
Tweet This