Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները մարտի վերջին կհանդիպեն Բաթումիում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 19, 2013 17:37
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները մարտի 28-ին հանդիպում են ունենալու Բաթումիում։
Այս մասին հայտարարել են մարտի 18-ին`Բաքվում Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ավարտից հետո, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ քննարկել է երկու երկրների երկկողմ հարաբերություններին, էներգետիկ և տնտեսական նախագծերին, ինչպես նաև այլ խնդիրներին առնչվող հարցեր։
Դիտվել է 802 անգամ:





Facebook
Tweet This