Ամերիկահայերը Թայմս հրապարակում ցույց են նախապատրաստում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 17:20

Ամեն տարվա նման այս տարի ևս Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների շրջանակում ամերիկահայերը և հայկական համայնքի կողմնակիցները Նյու Յորքի Թայմս հրապարակում պատրաստվում են ցույց անցկացնել:

«Turkish NY» կայքը հաղորդում է, որ ապրիլի 21-ին ամերիկահայերը երկու ժամանոց հիշատակման միջոցառում են անցկացնելու հանրահայտ Թայմս հրապարակում: «Թուրքիան Ցեղասպանության մեղավորն է, անժխտելիի ժխտումը մեղք է» անվանմամբ ցույցի ժամանակ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ և արվեստագետներ կոչով դիմելու են հավաքվածներին: Ցույցի կազմակերպմանը աջակցում են ԱՄՆ-ի հայկական եկեղեցիները, միություններն ու երիտասարդական կազմակերպությունները:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply