Հնդկաստանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 37 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 17:11

Ոստիկանության տեղեկություններով՝ երեքշբաթի Հնդկաստանում ուղևորներով լի ավտոբուսը բախվել է արգելապատնեշին և կամրջից վայր ընկել, որի արդյունքում մահացել է 37 և վիրավորվել 15 մարդ:

Գիշերը ծովափնյա հանգստավայր Գոայից Մումբաի ուղևորներ տեղափոխող ավտոբուսը վթարվել էր Մումբաի քաղաքից  200 կմ հեռավորության վրա:

Դժբախտ պատահարի պատճառը դեռևս չի պարզվել:

Ավտոբուսի վարորդը պատահարի ընթացքում վիրավորվածների թվում է եղել:

Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ ավտոբուսը միայն 55 ուղևոր կրելու հնարավորություն է ունեցել, սակայն դեռևս պարզ չէ, թե իրականում քանի մարդ է եղել ավտոբուսում:

Ավելի վաղ տարածված հոլովակում երևում էր, թե ինչպես է ավտոբուսը, կամրջի արգելապատնեշը ջարդելով, մի քանի մետր ներքև ընկնում Ջագբուդի գետի մեջ:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply