Թուրքիայում մանկահասակ հարսները պայքարում են իրենց ամուսինների ազատության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 17:09

Իզմիրում անչափահաս տարիքում մայր դարձած հինգ կին, որոնց փախցրել կամ էլ ընտանիքներն են ամուսնացրել, համախմբվել են իրենց ամուսիններին օգնելու համար: Երբ բացահայտվել է անչափահասների անօրինական ամուսնության փաստը, նրանց ամուսիններին ձերբակալել են:

«Radikal»-ը գրում է, որ իզմիրցի հինգ կին, որոնց միացել են ևս երկուսը Բուրսայից, հավաքվել և ճանապարհ են ընկել դեպի Անկարա, որպեսզի պայքարեն օրենսդրական փոփոխությունների համար և հասնեն իրենց ամուսինների ազատ արձակմանը: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ամուսիններին ազատ արձակեն: Խորհրդարանում հանդիպելու ենք իզմիրցի պատգամավորների, ինչպես նաև մյուսների հետ»,-նշել են կանայք:

Փոքր տարիքում ամուսնանալուց հետո աղջիկների ամուսինները բանտ են ընկել, իսկ իրենք էլ երեխաների հետ մենակ են մնացել, կամ էլ ապաստանել են հայրական ընտանիքներում: Վերջին ժամանակներում այս կանանց դրության մասին լուրերը սկսել են հաճախ հայտնվել մամուլում: Միևնույն ճակատագիրն ունեցող կանայք որոշել են պայքարել իրենց ամուսինների համար և «Facebook»-ում իրար հետ կապ ստեղծելով՝ միավորվել: Նրանք նշել են, որ գնում են պաշտպանելու իրենց իրավունքը և Անկարայից չեն վերադառնալու, մինչև իրենց ձայնը չլսեն և հարցին լուծում չտան:

«Մի՛ քանդեք մեր օջախը, երեխաներին անհայր մի՛ թողեք»,-սա է մանկահասակ հարսների պահանջը:

 

 

Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply