2012թ. Ադրբեջանի արտաքին պետական պարտքը աճել է 883 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 17:01

Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2012թ. աճել է 18,2%-ով  կամ 883 մլն դոլարով ու հասել  5 միլիարդ 708 մլն դոլարի, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

Համաձայն Ադրբեջանի կառավարության հաշվետվության` անցած տարի ադրբեջանական կողմը, պետական երաշխիքների ներքո, 1 մլրդ 405 մլն 720 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ 8 վարկային պայմանագիր է կնքել միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների հետ:

540 միլիոն  210 հազ դոլարի պայմանագիր կնքվել է Չեխիայի բանկային կոնսորցիումի հետ, 500 միլիոն դոլարի պայմանագիր՝ Ասիական զարգացման բանկի հետ, 200 միլիոն 50 հազ. դոլարի պայմանագիր՝ Իսլամական զարգացման բանկի հետ, 135 միլիոն 460 հազ դոլարի պայմանագիր՝ Գերմանական զարգացման բանկի հետ և 30 միլիոն դոլարի պայմանագիր՝ Համաշխարհային բանկի հետ:

Ադրբեջանական կողմը միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններից ընդհանուր առմամբ 11 մլրդ 743 միլիոն դոլար է փոխառել 2012թ. վերջի դրությամբ, օգտագործվել է  6 միլիարդ 899 միլիոնը, որից 1 միլիարդ 256 միլիոնը՝  միայն   2012թ.-ին:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply