Չինաստանի օտարերկրյա ներդրումները աճել են 147%

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 16:59

Արտերկրում Չինաստանի ներդրումները հունվար և փետրվար ամիսներին աճել է 147%-ով՝ հասնելով 18.39 միլիարդ դոլարի: Այն ավելի շատ է, քան երկրում արտասահմանյան ներդրումները:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների եկամուտները հասնում են 17.48 միլիարդ դոլարի, սակայն այստեղ նկատվում է տարեկան 1.35% հետընթաց:

IHS Global Insight հետազոտական ընկերության վերլուծաբան Ռեն Յիանֆանգը ասել է, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում դրությունը չի փոխվի: Դա Չինաստանը մեծ արտահանողնից դեպի մեծ ներդրողի փոփոխության ազգային ռազմավարությունն է:

Չինական ներդրումների  ամենամեծ աճը տեղի է ունեցել Ավստրալիաում  (282), այնուհետև Հոնկոնգում (156), ԱՄՆ-ում (146), հարավարևելյան Ասիայում (114) և ԵՄ-ում (81.9):

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply