ՌԴ-ն քննադատել է ԱՄՆ-ին ռուս տղայի մահվան փաստով որդեգիրներին մեղադրանք չառաջադրելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 16:49

Ռուսաստանը քննադատել է ռուս տղայի ամերիկացի որդեգիր ծնողներին մեղադրանք չառաջադրելու ԱՄՆ-ի որոշումը:

Երեքամյա տղան մահացել է Թեքսաս նահանգում, 2013թ. հունվարին:

Ողբերգությունից հետո Մոսկվայի օրենսդիրները որոշել են տղայի կրտսեր եղբորը ետ կանչել ԱՄՆ-ից:

ԱՄՆ շրջանային դատախազը երկուշաբթի հայտնել է, որ Մաքս Շատտոյին  և իր եղբորը որդեգրած զույգին մեղադրանք չի առաջադրվի, քանի որ տղայի մահը պատահարի  հետևանք էր:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում ասվում է. «Մենք հույս ունենք ստանալ հյուպատոսական անարգել մուտք Մակսիմ Կուզմինի կրտսեր եղբայր Կիրիլի մոտ՝ ճշտելու համար  պայմանները, որում  նա ապրում է ԱՄՆ-ում»:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply