Բաղդադում պայթյուններ են տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 16:43

   Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում մի շարք պայթյունների հետևանքով 38 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ: Այդ մասին հաղորդում  է «Anadolu» գործակալությունը` վկայակոչելով տեղական ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Հայտնի է, որ պայթուցիկները տեղադրված են եղել մեքենաների մեջ, որոնք էլ տեղակայվել են ճանապարհի երկայնքով: Ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաքի մերձակայքում տեղի ունեցած պայթյունները գրեթե միևնույն ժամանակ են եղել:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply