Արոնյանը կխաղա Սվիդլերի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2013 15:58

Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր կրկին խաղասեղանների առջև կնստեն Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցները: Կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորող Լևոն Արոնյանն ուժերը կչափի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որն ունի 2 միավոր:
Աղյուսակ

1. Արոնյան` 2,5 միավոր
2. Սվիդլեր`  2
3. Կառլսեն`  2
4. Ռաջաբով`  1,5
5. Կրամնիկ` 1,5
6. Գրիշչուկ`  1,5
7. Գելֆանդ`  0,5
8. Իվանչուկ`  0,5

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply