Փաշինյանը բոլորին հրավիրում է «նա կավյո՞ր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 15:38

Այսօր խորհրդարանում 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրության ներկայացման ժամանակ  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց, որ նրա ղեկավարած համակարգը կեղծելու է Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես  կեղծել է մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններն ու 2012-ի խորհրդարանական ընտրությունները:

Ավելին, նա ասաց, որ իր հայտարարությունը դեկլարատիվ չէ. “Կեղծել եք անձամբ Դուք և անձամբ իմ ներկայությամբ”:

ԿԸՀ նախագահը Փաշինյանին պատասխանեց, որ իր դաստիրակությանը թույլ չի տալիս նույն ոճով խոսել. “Ես դիտարկում եմ, որ գտնվում եմ խորհրդարանում և պարտավոր եմ ավելի պարկեշտ պատասխանել”-ասաց նա:

Ըստ Մուկուչյանի, ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի որակումները չեն տարբերվում միջազգային դիտորդների եզրակացություններից:

Փաշինյանը Մուկուչյանին խորհուրդ տվեց դաստիրակության մասին չխոսել` ասելով, թե նա ԱԺ ամբիոնից մի ամբողջ ժողովրդի առջև սուտ է խոսում: Նա Մուկուչյանին առաջարկեց ուղիղ եթերով հեռուստաբանավեճի դուրս գալ, որի ընթացքում ինքն իր ասածները կհիմնավորի փաստերով:

Տիգրան Մուկուչյանը, սակայն նրա հետ բանավիճելու անհրաժեշտություն չտեսավ:

“ՍԴ-ում առիթ ունեցել ենք լսելու ձեր հիմնավորումները, նենգափոխված փաստերը, և ես այլևս հակված չեմ լսելու Ձեր պարզաբանումները,-ասաց Մուկուչյանը՝ ևս մեկ անգամ ԿԸՀ-ի անունից հայտարարելով, որ  մայիսի 6-ին ԱԺ ընտրություններն իրականացվել են ԱԺ պահանջների լիակատար պահպանմամբ:

Նիկոլ Փաշինյանն արդեն անջատված խոսափողից հայտարարեց. “Գնանք բանավիճենք”:

Մուկուչյան-Փաշինյան վեճին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. “Դուք ինձ կոչ մի՛ արեք, միտինգ մի՛ հորդորեք, ցանկացած ֆորմատում դարձել եք միահեծան ղեկավար, բոլորին հրավում եք նա կավյոր”,- բարկացավ խորհրդարանի ղեկավարը:

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply