Հնդկուհին ամուսնացել է միանգամից հինգ տղամարդու հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 15:03

Հնդկաստանում համարյա ամեն շաբաթ տեղի ունեցող բռնաբարությունների մասին սարսափելի տեղեկությունների ֆոնին, արևմտյան լրագրողները պատմում են երջանիկ “շվեդա-հնդկական” ընտանիքի մասին, որը կազմված է մեկ կնոջից և հինգ տղամարդուց: Առանց որևէ վեճի եղբայրները իրենց մեջ են բաժանում այդ միակ կնոջը, հաղորդում է  Daily Mail-ը:
21-ամյա Ռաջո Վերման մի սենյակի մեջ ապրում է հինգ տղամարդու հետ: Ամեն գիշեր նա փոխում է իր զուգընկերոջը, սակայն նրանցից ոչ մեկը մյուսին չի խանդում: Աղջիկը երեխա ունի  , որը շուտով կդառնա մեկուկես տարեկան: Բայց աղջիկը չգիտի, թե հինգ ամուսիններից ով է երեխայի հայրը: Տվյալ իրադրությունը մեղմ ասած տարօրինակ կթվա արևմուտքի ցանկացած բնակչին, բայց հյուսիսային Հնդկաստանում գտնվող Դեհրադուն գյուղում դարերից եկած ավանդույթ է ամուսնանալ առաջին ամուսնու եղբայրների հետ:

Ռաջոն և նրա ընտրյալ Գուդուն ամուսնացել են չորս տարի առաջ հնդկական բոլոր ծեսերով: Այդ ժամանակվանից աղջիկը հասցրել է ամուսնանալ 32-ամյա Բաջուի, 28-ամյա Սեն Ռամայի, 26-ամյա Գոպալայի և  19-ամյա Դինեշի հետ: Վերջինը Ռաջոյի հետ ամուսնացավ, երբ լրացավ իր 18 տարին: Աղջկա հինգ ամուսիններն  ասում են  , որ իրենք ապրում են մի մեծ ընտանիքում  և միմյանց նկատմամբ չունեն բացասական վերաբերմունք, իսկ Ռաջոն ասում է, որ իր համար բոլոր ամուսինները հավասար են:

Նախկինում դեպքերը, երբ կինն  ամուսնանում էր միանգամից մի քանի տղամարդու հետ,  լայն տարածում ուներ Հնդկաստանում, բայց այժմ այդ ավանդույթը քչերն են պահպանում: Հիմնականում դա կատարվում է այն շրջաններում, որտեղ տղամարդիկ կանացից շեշտակիորեն շատ են: Որպես օրենք, նմանատիպ ընտանիքները ավելի դյուրին և հաջողությամբ են կառավարում գյուղատնտեսական գործերը: Ռաջոն ասում է, որ մանկուց գիտեր, թե իրեն ինչ է սպասում, քանի որ իր մայրը միաժամանակ երեք ամուսին ուներ : Այնուամենայնիվ, Դեհրադունի բնակչուհին չի տրտնջում, նա ասում է , որ հինգ անգամ շատ ուշադրություն և սեր է ստանում, քան ամուսնացած կանանց մեծ մասը:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply