Հայաստանի ըմբիշների մրցակիցները հայտնի են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 19, 2013 14:04
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կատարվել է 66 կգ և 96 կգ քաշային կարգերում հայտավորված մարզիկների վիճակահանությունը:
66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Էրիկ Ֆիկեի հետ:
96 կգ քաշային Էդգար Ենոքյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի մոլդովացի Նիկոլայ Չեբանի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
