Նիզականետորդ Մելիք Ջանոյանը 8-րդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 19, 2013 13:51
ԻսպանիայիԿաստելիոն քաղաքում անցկացված աթլետիկայի նետումային մրցաձևերի Եվրոպայի ձմեռային գավաթի խաղարկությունում գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը գրավել է 8-րդ տեղը: Մասնակցել է 17 նիզականետորդ: Ջանոյանի նետած գործիքը վայրէջք է կատարել 68 մ 18 սմ-ի սահմանագծին: Իսկ Եվրոպայի գավաթակիր է դարձել լատվիացի Զիգմունդս Սիրմայսը` 82 մ 51 սմ:
Դիտվել է 954 անգամ:





Facebook
Tweet This