Հայ նազելին «Մեծ մրցանակի» խաղարկությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2013 13:44

Իսրայելի Հոլոն քաղաքում անցկացված գեղարվեստական մարմնամարզության «Մեծ մրցանակի» խաղարկության մրցաշարում Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Հարությունյանը: 17-ամյա մարզուհին վարպետության դասեր է ստացել Ռուսաստանում և նրա հետ հույսեր են կապում:

Հարությունյանը բազմամարտում վաստակել է 56,949 միավոր և գրավել 15-րդ տեղ:

Մասնակցում էին 21 մարզուհիներ: Օղակով վարժություններում Լիլիթը 13-րդն էր, գնդակով և ժապավենով վարժություններում` 15-րդը, ցատկապարանով վարժություններում` 14-րդը:

Հավելենք, որ բազմամարտում ուժեղագույն է ճանաչվել  ռուսաստանցի Մարգարիտա Մամունը (69,950):

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply