Ասադի կառավարությունը հրթիռներ է արձակել Լիբանանի ուղղությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 16:42

Սիրիան երեկ ռմբակոծել է Լիբանանի տարածքը՝ ավելի շիկացնելով արդեն երկու տարի ձգվող կոնֆլիկտը:

Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության՝ նախագահ Բաշար Ասադի օդային ուժերը հարվածել են արևելյան Արսալ քաղաքի մոտակայքում գտնվող երկու դիրքերի:

ԱՄՆ-ն հաստատել է, որ սիրիական կառավարության ինքնթիռները հրթիռներ են արձակել հյուսիսային Լիբանանի ուղղությամբ:

Սա Սիրիայի կողմից Լիբանանի ուղղությամբ հրթիռներ արձակելու երկրորդ դեպքն է:

Այս ամենի պատճառն այն փաստն է, որ Սիրիայի մայրաքաղաքում և հարակից շրջաններում պատերազմի սկսվելուց հետո սիրիական ապստամբների հիմնական ուժի առաջնորդը նպաստել էր ժամանակավոր կառավարության ստեղծմանը, որը ղեկավարում է ապստամբների իշխանության տակ գտնվող շրջանները:

Երեկ Օբամայի կառավարությունը իր աջակցությունն է հայտնել Սիրիայի ապստամբներին զինելու Բրիտանաիայի և Ֆրանսիայի ծրագրերին՝ նշելով, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ որևէ պետության Ռուսաստանի, Իրանի և Հզբոլահի կողմից աջակցվող Ասադի ռեժմի դեմ պայքարում փոխել ուժերի հավասարակշռությունը:

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ այս պատերազմում զոհվել է 70,000 մարդ, միլիոնավոր սիրիացիներ մնացել են անօթևան:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply