Կառավարությունը որոշել է օգնել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 9, 2010 15:42

Առաջիկա օրերին Երևանի մարզահամերգային համալիրում կացկացվի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության C խմբի մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները: Հաջորդ խումբ կտեղափոխվի միայն առաջին տեղը գրավողը: Ի դեպ, ուժեղագույն հավաքականը հանդես կգա նաև օլիմպիական խաղերի ընտրական մրցումներում: Այժմ Հայաստանի հավաքականը հանգրվանել է  Երևանի «էրեբունի» հյուրանոցում: Առաջնությունը կայանալու  է ապրիլի 14-18-ին: Սակայն մինչև այդ կկայանա ընկերական երկու հանդիպում: Ապրիլի 11-ին կմրցեն Վրաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության, ապրիլի 12-ին` Հայաստանի և Վրաստանի հավաքականները:

Գաղտնիք չէ, որ առաջնության կազմակերպիչների համար դժվարություններ էին առաջացել ՄՀՀ -ն վարձակալելու, ֆինանսների հետ կապված: Բանն այն է, այդ մարզակառույցի մեկ օրվա  վարձավճարը 9 մլն դրամ է: Ի դեպ, տափօղակով հոկեյը թեև օլիմպիական մարզաձև է, սակայն, ի տարբերություն մյուս մարզաձևերի ֆեդերացիաների, այդ թվում նաև մի քանի ոչ օլիմպիական, Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան դրամական ոչ մի աջակցություն չի ստանում: Եվ ահա, Հայաստանի կառավարությունն իր պահուստային հիմնադրամից 15 մլն դրամ է հատկացրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` առաջնության կազմակերպման համար: Մնում է, որ գերատեսչությունն էլ առանց խնդիրը բարդացնելու այն տրամադրի Հայաստանի տափօղակով հոկեյի  ֆեդերացիային: Ի դեպ, երբ  այսօր Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանին  հարցրեցինք այդ աջակցության մասին, նա պարզապես ասաց, որ որ ինքը որինչ չի կարող ասել, քանի որ տեղեկացված չէ անգամ թե ինչպիսին է գումարը:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply