Ամերիկացին Սիրիայի անցումային կառավարության վարչապետ է ընտրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 13:17

Ստամբուլում Սիրիայի անցումային կառավարության վարչապետ է ընտրվել, որը պետք է  նոր իշխանությունը ներկայացնի  ապստամբների հսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում:

Նորընտրիր վարչապետը 50-ամյա սիրիացի գործարար Հասան Հիտոն է, ընդդիմության առաջնորդներից մեկը, որը բնակվում է ԱՄՆ-ում:

Մինչև վերջերս էլ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Հիտոն ապրում էր Տեխասում:

Նրա օգտին են  քվեարկել Ազգային կոալիցիայի 45 անդամներից 35-ը:  Նիստին մասնակցել է  72 մարդ: Նորընտիր վարչապետը պետք է շուտով կառավարություն ձևավորի:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply