Մեր բռնցքամարտիկներին նոր փորձություններ են սպասում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2013 13:20

Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում կազմակերպված բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը դարձել են մեդալակիր: Գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը գրավել է 2-րդ տեղը: Նարեկ Աբգարյանը (52 կգ) և  Արա Պուլուզյանը (64 կգ) կանգնել են պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:

Արամ Ավագյանը (56 կգ) և Հրայր Մաթևոսյանը (69 կգ) պարտվել են առաջին իսկ հանդիպումնեևում և դուրս մնացել պայքարից:

Մրցաշարին մասնակցել են 17 երկրների մարզիկներ:

Առաջիկայում մեր բռնցքամարտիկներին ևս երկու փորձություն է սպասում միջազգային մրցաշարերում:

Մարտի 24-ին Հայաստանի հավաքականի անդամների մի մասը կմեկնի Ուկրաինա, մի խումբ բռնցքամարտիկներ էլ կուղևորվեն Ղազախստան:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply