Մոսկվայում կատուների տաճար են բացելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 19, 2013 12:46
Մարտի 22-ին Մոսկվայում իր աշխատանքն է սկսելու կատուների տաճարը: Մայրաքաղաքային տեսարժան վայր ունենալու գաղափարը հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովին է պատկանում, սակայն այն իրականացնել հաջողվել է միայն հիմա: Կատուների տաճարում բնակություն կհաստատեն բոլոր կենդանիները, որոնք ելույթ են ունենում Կուկլաչովի թատրոնում: Այցելուները կարող են տեսնել, թե ինչպես են ապրում ու ժամանակ անցկացնում փափկամազ արտիստները:
Կուկլաչովի թատրոնը իր դռներն է բացել 1990-ին: Հիմա այնտեղ երկու ստեղծագործական կոլեկտիվներ են աշխատում. մեկը Կուկլաչովինն է, մյուսը` նրա որդունը` Դմիտրիինը:






Facebook
Tweet This
Email This Post
