Twitter-ը ստեղծողը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 12:39

Սոցիալական Twitter ցանցը ստեղծող Ջեք Դորսին մտադիր է Նյու Յորքի քաղաքապետ առաջադրվել: Դրա մասին 36-ամյա ամերիկացի ծրագրավորողն ու գործարարը հայտնել է Սիբիէս հեռուստաընկերության լրագրողին:

Դորսին, ում կարողությունը գնահատվում է մեկ մլրդ դոլարից քիչ ավելի , հայտարարել է, որ Նյու Յորքը վաղուց է իրեն գրավում իր էներգետիկայով ու “էլեկտրականացմամբ”:

“Երբ դու Նյու Յորքում ես, այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես գտնվում ես մի ավտոմեքենայում, որի շուրջ փոթորիկ է,սակայն դու ապահովության մեջ ես: Եվ ինձ այդ մթնոլորտը դուր է գալիս”:

Twitter-ից բացի, Դորսին  աշխարհում հայտնի է նաև որպես  Square  պլատֆորմը մշակող:

Նյու Յորքի քաղաքապետի երթական ընտրությունները տեղի կունենան 2013-ի նոյեմբերին:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply