Դեսպան Մարգարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի ուսանողներին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 19, 2013 11:30

Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի` Հարավային Կովկասի երկրների դեսպանություններում աշխատելու համար վերապատրաստվող դիվանագետների խմբի հետ:
Ավանդական դարձած հանդիպմանը մասնակցած դիվանագետների հիմնական մասը առաջիկայում համալրելու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անձնակազմի շարքերը, ինչի համար ուսումնասիրում են հայոց լեզու, ծանոթանում երկրի քաղաքականությանը, տնտեսությանը, պատմությանն ու մշակույթին:
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Մարգարյանը հանգամնալից պատասխաններ տվեց ներկաների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում ընթացող զարգացումներին եւ դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական համագործակցությանը եւ այլն:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply