Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 19, 2013 12:28

Մարտի 18-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձան Հայաստանի եւ Կանադայի միջեւ առկա տնտեսական կապերին: Այս կապակցությամբ դեսպան Եգանյանը կարեւորեց կանադական ներդրումների ծավալները ՀՀ տնտեսությունում: Դեսպանը նաեւ կարծիք հայտնեց, որ հայ-կանադական առեւտրատնտեսական կապերը զարգացնելու համար առկա են մեծ հեռանկարներ, մասնավորապես` հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Կողմերը քննարկեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ավարտին դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դադարեցման անհրաժեշտությունը:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply