Բրիտանիան իր լրագրողներին խիստ հսկողության տակ կվերցնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 12:23

Մեծ Բրիտանիայում հատուկ կառույց  կստեղծվի, որը կկարգավորի լրագրողների գործունեությունը: Նախագիծը երկարատև քննարկումներից հետո պաշտպանել են թագավորության  բոլոր  քաղաքական առաջատար 3  կյուսակցությունները` պահպանողակաները,լիբերալ-դեմոկրատները և լեյբորիստները: Բրիտանիայի վարչապետի խոսքով, դա անկախ մի կազմակերպություն կլինի, որը կգնահատի ԶԼՄ-ների նյութերը:  Եթե համարի, որ նյութերը էթիկայի սահմաններից դուրս են ,ապա կարող է հրատարակությունը տուգանել մինչև մեկ մլն ֆունտ:

Նման կառույց  ստեղծելու գաղափարը ծագել է Ռուպերտ Մերդոկի   մեդիաընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո, երբ պարզվեց, որ ընկերության աշխատակիցները գաղտնալսում են քաղաքական գործիչների, շոու բիզնեսի ու թագավորական ընտանիքի անդամների հեռախոսային խոսակցությունները:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply