Տիգրան Մարտիրոսյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 9, 2010 15:33

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը գերազանց հանդես եկավ և տիրացավ ոսկե երեք մեդալի:

Նա հաղթեց պոկում (165 կգ) և հրում (195 կգ) վարժություններում, երկամարտում (360 կգ): 24-ամյա դյուցազնը հրում վարժությունում փորձեց թարմացնել աշխարհի ռեկորդը: 205 կգ-ոց ծանրաձողը նա պահեց կրծքին, սակայն գլխից վեր բարձրացնել չկարողացավ: Երկամարտում երկրորդ  տեղը գրավեց լեհ ծանրորդ Քրիշտով Սրամյակը` 351 (160+191) կգ, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ Բելառուսի ներկայացուցիչ Նիկոլայ Չեռնյակը` 346 (161+185) կգ:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply