Կալինինգրադի մոտ վաճառքի է հանվել 19-րդ դարի լյութերական տաճար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 12:10

19-րդ  դարի տաճարը, որը կանգուն է մնացել 2 աշխարհամարտերի ժամանակ, գնահատվել է 20 մլն ռուբլի: Հայտարարությունը հայտնվել է տեղական թերթում: Հիմա ազգագրագետներն ու  Մշակույթի նախարարության պաշտոնյաները փորձում են պարզել, թե ով է հուշարձանի սեփականատերն ու ուղիներ են փնտրում այն վերադարձնելու:

Մարզային թերթի ոչ մեծ հայտարարությունը  պարզաբանումների տեղիք է տվել: Անշարժ գույքի անհայտ մի կազմակերպություն վաճառքի է հանել այն: Ամենայն հավանականությամբ, սեփականատերը դրա կիրառման ձևը չի գտել:

2000-ին շինությունը քաղաքային նշանակության մշակութային ժառանգություն է ճանաչվել: Խորհրդային տարիներին կոլտնտեսությունն  այնտեղ հացահատիկ է պահել: 90-ականներին այն բաժնետիրական ընկերություն է դարձել ու ողջ ունեցվածքը , այդ թվում և  տաճարը,  վաճառել մասնավոր անձի:

Հիմա Մշակույթի նախարարության տարածաշրջանային բաժանմունքում որոշում են, թե ինչպես այն կարելի է դաշնային սեփականության վերածել: Թերթում վաճառքի հայտարարությունը հետաքրքրել է  ձեռնարկատերերին, որոնք հույս ունեն էժան գնով ձեռք բերել այն ու վերածել հյուրանոցի կամ էլ ռեստորանի:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply