”Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում նոր անսարքությունները վերացնել չի հաջողվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 10:56

Վթարային ”Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում մասնագետներին չի հաջողվում հարթել  միջուկային վառելիքի   3 ավազաններում ջրի   շրջանառության համակարգի հոսանքամատակարարումը, որը դեռևս չպարզված պատճառով անջատվել է երկուշաբթի:

Այդ ավազանները գտնվում են 1,2 ,3  էներգաբլոկների վերին հարկերում: Բոլոր շենքերը տուժել են 2011-ին ջրածնի պայթյունից:

Ավազանում ընդհանուր առմամբ 2,5 հազար  շիկացած վառելիքաձող կա: Երկուշաբթի անջատվել է հոսանքամատակարարումը նաև ընդհանուր ավազանում, որտեղ պահվում է 6,4  հազար սառեցված ձող:  Մասնագետներին դեռևս չի հաջողվում պարզել անսարքությունների պատճառը: Նրանք հավատացնում են, որ ընդհանուր առմամբ կատարվածը չի անդրադարձել  վնասված ռեակտորներ  կատարվող  ջրամատակարարման վրա ու վիճակը   նորմալ է: Երեք ավազաններում ջրի տաքությունը թեթևակի բարձրացել է , սակայն թույլատրելիի սահմաններում է , մոտ +25 °C: Թույլատրելի է համարվում մինչև + 65° C-ը:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply