Ուրցաձորում անասուններ են հոսանքահարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2013 11:14

Մարտի 18-ին, ժամը 15.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում գրանցվել է կենդանիների անկման դեպք:

Պարզվել է, որ ժամը 05.00-ի սահմաններում ուժեղ քամուց պոկվել են Ուրցաձոր գյուղի Տ. Մեծի փողոցի թիվ 45 տան բակում գտնվեղ անասնագոմի վրայով անցնող էլ. լարերը և ընկել տանիքի վրա, ինչի հետևանքով հոսանքահարվել են Հ. Հայրիմյանին պատկանող 12 խոշոր և 6 մանր եղջերավոր անասուններ:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply