Փրկարարները ձյան արգելափակումից 6 ավտոմեքենա են հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2013 10:48

Մարտի 18-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ ամենագնացով:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 6 ավտոմեքենա:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply