Փրկարարները ճանապարհին մնացած հղի կնոջը հիվանդանոց են հասցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2013 10:47

Մարտի 19-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին` Սառնակունք գյուղի մոտակայքում, ավտոմեքենան խափանվել է, ներսում կա հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1990 թ. ծնված Վ. Հայրապետյանին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին, ով և հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ վերջացել է «ՎԱԶ-2107» մակնիշի 05 LL 215 պետհամարանիշով ավտոմոքենայի վառելիքը:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան քարշակել են մոտակա գազալցակայան:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply