Բոլիվիայում օդանավակայանի վերանվանումը դժգոհության ալիք է բարձրացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 10:32

Օրուրու քաղաքի բնակիչները համընդհանուր գործադուլ են անում տեղի օդանավակայանը երկրի նախագահի անունով վերանվանելու պատճառով:

Այս տարվա փետրվարին տեղի ժողովը որոշեց օդանավակայանը վերանվանել Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսի անունով: Դրանից առաջ այն  կրում էր Բոլիվիայի ավիացիայի առաջամարտիկ Խուան Մենենդեսի անունը:

Քաղաքացիները դժգոհ մնացին ժողովի որոշումից: Նրանք պահանջում են օդանավակայանին վերդարձնել հին անունը ու դրա համար ճանապարհներին արգելափակոցներ են տեղադրել ու գործադուլ են անում:

Ի դեպ, վերանվանելու որոշումը կայացվել է  օդանավակայանին միջազգային կարգավիճակ հատկացնելուց հետո: Նախագահ Մորալեսը ավելի վաղ հայտարարել էր, որ երբեք չի խնդրել օդանավակայանը վերանվանել իր անունով:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply