65-ամյա հայ կինը մահմեդական է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 23:32

Թուրքիայում Քասթամոնի Թաշքյոփրու շրջանի Քափաքլը գյուղում բնակվող 65-ամյա Աննե Թոսունը երազում ազանի (աղոթքի կանչ իսլամում) ձայն է լսում, որը նրան հանձնարարում է մահմեդական դառնալ: Կինն էլ գնում է մուֆթիի մոտ և իսլամ ընդունում: Աննեին ըստ իր ցանկության Զեյնեփ անունն են տալիս:
«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ երկար տարիներ Ստամբուլում ապրելուց հետո երեք տարի առաջ Աննեն որոշում է իր գյուղ վերադառնալ: Այստեղ էլ նա որոշում է մահմեդական դառնալ: Թոսունը նշել է, որ այսուհետ իր կյանքը շարունակելու է որպես մահմեդական և ցանկանում է սուրբ վայրեր այցելել: Կինը փոխել և մահմեդական է դարձրել նաև իր ծննդյան վկայականը:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply