Ղարաբաղյան հարցում Վրաստանը աջակցում է Ադրբեջանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 23:28

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, որը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում: Ալասանիան հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և արտգործ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունների արդյունքների շուրջ մամլո ասուլիսի ժամանակ վրացի նախարարը հայտնել է, թե Բաքվում քննարկվել են ռազմավարական երկկողմ համագործակցության հեռանկարները: Ղարաբաղյան հարցի առնչությամբ Ալասանիան ընդգծել է, որ Վրաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակիցն է: Նրա խոսքերով՝ Թբիլիսին տարածաշրջանային բոլոր խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման կողմնակիցն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply