Բուհերի դիմորդների թիվը կրճատվել է 1660-ով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2010 14:56

Այս տարի բուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել  17 505  ավարտական դասարանի աշակերտ. այս մասին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քրտուղար Գայանե Մանուկյանը:

Դիմորդների թիվն այս տարի կրճատվել է 1660-ով. 2009-ին թիմորդների թիվը կազմել է 19165:

Բուհական ընդունելության քննությունների հայտագրումը սկսվել է փետրվարի մեկից և կավարտվի ապրիլի 10-ին:

Մանուկյանի հաղորդմամբ՝ Երևանում այս տարի դիմորդների թիվը  6136 է, ԼՂՀ-ում՝ 850:

Հայուց լեզու և գրականություն առարկաներից մասնակցության հայտ է ներկայացրել 11 186 աշակերտ, մաթեմատիկայից՝ 9127:

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply