Ուկրաինացի լրագրողը վերադարձել է սիրիական գերությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 23:00

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Սիրիայում 150 օր գերության մեջ պահված լրագրողը վերադարձել է:
Նա նաև ավելացրել է, որ կիրակի օրը Կիև վերադարձած Անխար Կոչնևայի առղջական վիճակը բավարար է գնահատվել:
Սիրիական և ռուսական թերթերի համար նյութեր պատրաստող Կոչնևան հոկտեմբերի 9-ին առևանգվել էր արևմտյան Սիրիայում և ըստ տեղեկությունների պահվում էր Սիրիայի ազատագրական բանակ ընդդիմական խմբավորման կողմից: Նախորդ շաբաթ Կոչնևային հաջողվել էր փախչել գերությունից և վերադառնալ տուն:
Կոչնևան իր տված հարցազրույցներից մեկում տեղական թերթին հայտնել էր, որ ինքը կարողացել է դուրս գալ այն տնից, որտեղ իրեն պահում էին և անցնել ապստամբների պահակակետը, որից հետո նա դաշտերով քայլել է մոտավորապես 15 կիլոմետր, մինչև հանդիպել է մի գյուղացու, որն էլ նրան օգնել է: Կոչնևան մեկ այլ հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը պատրաստվում է վերադառնալ Սիրիա «այն փրկելու համար»:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply