ՄԱԿ-ի փորձագետները պահանջում են դադարեցնել պաղեստինյան տարածքում Իսրայելի բնակավայրերի կառուցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 21:41

Երկուշաբթի Միացյալ ազգերի կազմակերպության փորձագետները Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ասել են, որ Իսրայելը պարտավոր է պաղեստինյան տարածքներից անմիջապես ետ կանչել  իր բնակիչներին:
Քրիստթին Շանեն ներկայացրել է փաստերի հիման վրա հիմնված զեկույցը, որը եզրակացնում էր, որ պաղեստինցիների մարդու իրավունքները ոտնահարվում են անընդհատ և ամեն օր:
Հունվարի վերջին լույս տեսած զեկույցը բուռն վեճերի ալիք է բարձրացրել Իսրայելում: Համարելով այն միակողմանի և կողմնակալ՝ Իսրայելը խիստ ընդդիմացել է մարդու իրավունքների խորհրդի զեկույցին:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply