Սիրիական ինքնաթիռները ռմբակոծել են լիբանանյան սահմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 18, 2013 21:38
Սիրիայի ինքնաթիռները երկուշաբթի ռմբակոծել են Լիբանանի հետ սահմանային տարածքը, Ֆրանսպրեսս լրատվական գործակալությանը հայտնել է լիբանանյան բանակի բարձրաստիճան պաշտոնյա՝ զգուշացնելով, որ Սիրիաում տեղի ունեցող հակամարտությունը կարող է ներթափանցել նաև հարևան պետությունները:
«Սիրիայի ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի և Սիրիայի միջև սահմանը, սակայն դեռևս չեմ կարող ասել, արդյոք նրանք ռմբակոծել են լիբանանյան տարածքը, թե միայն Սիրիայի տարածքը», – ասել է ռազմական պաշտոնյան:
Դիտվել է 1741 անգամ:





Facebook
Tweet This