Հունաց պատրիարք Բարտոլոմեոսի այցը Վատիկան պատմական է լինելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 19:32

Հունական պատրիարքարանի արած հայտարարության համաձայն՝ պատրիարք Բարտոլոմեոսի այցը Վատիկան պատմական քայլ է դառնալու, քանի որ 1054 թվականից ի վեր՝ արևմտյան և արևելյան հռոմեական եկեղեցիների անջատումից հետո այսպիսի բան չի եղել:
Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ Բարտոլոմեոս պատրիարքին կուղեկցեն Բերգամոնի և Արգենտինայի մետրոպոլիտները: Արված հայտարարության մեջ ընգծվում է,որ վերջին ժամանակներում ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև հարաբերությունները առաջընթաց են ապրել, ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ պատրիարքի այցելությունը «պատմական մի զարգացում» է լինելու:
Վաղը Վատիկանում կայանալիք արարողությանը մի շարք երկրների ղեկավարներ և պետական այրեր են մասնակցելու, իսկ Թուրքիան ներկայացնելու է փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply