Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 18, 2013 19:20
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 17. 45-ի դրությամբ, ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում և Սիսիանում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Դիտվել է 1708 անգամ:





Facebook
Tweet This