Ադրբեջանը որոշել է սահմանափակել ԵԱՀԿ-ի առաքելությունը Բաքվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 19:09

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Գարի Ռոբինսը մարտի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը  մտադիր է սահմանափակել Բաքվում ԵԱՀԿ առաքելության լիազորությունները և ներկայությունը, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:
«Մենք ստացել են Ադրբեջանի կառավարության՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի փոփոխման մասին խնդրանքը», -ասել է Ռոբինսը՝ հավելելով, որ մանդատը նորցավել է 2013թ. սկզբին: Դրա համաձայն՝ գրասենյակի առջև պահանջ է դրվել աջակցել ԵԱՀԿ-ի սկզբունքների և պարտավորությունների իրականցմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, էկոլոգիական, ինչպես նաև կայունության և անվտանգության ապահովման:
Ռոբինսը նշել է, որ Բաքվում կազմակերպության առաքելությունը մեծ դերակատարում ունի Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերում:
«Կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության շահերից է բխում պահպանել մանդատի՝ ավելի վաղ համաձայնեցված լիազորությունները», -ասել է Ռոբինսը:
Հավելենք, որ պաշտոնական Բաքուն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները: Ըստ դիվանագիտական աղբյուրներ`խոսքը ԵԱՀԿ առաքելության կարգավիճակը մինչև ծրագրերի համակարգողի իջեցումն է:
Ուաշագրավ է, որ ծրագրերի համակագողը բոլոր նախագծերը պետք է համաձայնեցնի Ադրբեջանի իշխանությունների հետ և իրականցնի դրանք միայն պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցնելուց հետո:
Ադրբեջանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են կրճատել առաքելության հաստիքները և նրա լիազորությունները: Ընդ որում՝ դրանք հիմնականում վերաբերում են ԵԱՀԿ առաքելության՝ սեփական ուժերով և կամքով միջոցառումների անցկացման, ինչպես նաև ընտրությունների, մարդու իրավունքների և ժողովրդադվարության հետ կապված գործընթացներին արձագանքնելու լիազորություններին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, սա կարող է նշանակել, որ Բաքուն թույլ չի տա` ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն իրականացնի Ադրբեջանում:

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply