Ձերբակալվել է Ստամբուլում ամերիկուհի Սարա Սիերային սպանած հանցագործը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 18:52

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ Հաթայում ձերբակալվել է «Լազ Զիյա» մականունով Թ. Զիյան, ով մեղադրվում է ամերիկուհի Սարա Սիերայի սպանություն մեջ: Փետրվար ամսին 54 օր անհետ կորած համարվող Սարայի մարմինը հայտնաբերվել էր Ստամբուլում:
Հաթայի քաղաքապետ Մեհմեդ Ջելալեդդին Լեքեսիզը հաղորդել է, որ ձերբակալությունից հետո Զիյան հարցաքննության է ենթարկվել և նրա քրեական գործը ուղարկվել է դատարան: Մարդասպանը ընդունել է իր մեղքը. «Դեպքի օրը առավորտյան 9-ից ալկոհոլ էի խմում: Կինը գնացքի գծերի վրայով ինձ ընդառաջ էր քայլում: Ուզեցի համբուրել, թույլ չտվեց և հեռախոսով գլխիս խփեց: Ես էլ սկսեցի նրան խփել և խեղդել»,-պատմել է հանցագործը:
Նախկինում երկու անգամ դատապարտված Զիյան այն հարցին, թե ինչու է հենց Սիրիա փախել, այսպես է պատասխանել. «Ընդդիմադիրների հետ միասին ուզում եմ Ասադի դեմ կռվել: Եթա այս դեպքը չլիներ, պատերազմ էի գնալու»:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply