Թուրքիայում այսօր հիշում են 1915 թվականի Չանաքքալեի ծովամարտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 17:56

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր մասնակցել է Չանաքքելեի քաղաքային ստադիոնում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է «Մարտի 18-ի նահատակներին» և Չանաքքալեի ծովամարտին տարած հաղթանակի 98-րդ տարելիցին: Այդ ժամանակ թուրքական նավատորմին հաջողվեց հաղթանակ տանել անգլո-ֆրանսիական նավերի նկատմամբ, որոնք փորձում էին մտնել Դարդանել և Բոսֆոր:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ Էրդողանը, դիմելով ներկաներին, նշել է, թե ինչ կարևոր նշանակություն ունի այդ մարտը երկրի պատմության մեջ և ով, որ չգիտի Չանաքքալեի մասին, երբեք չի հասկանա Թուրքիային: Վարչապետը նշել է, թե այդ հաղթանակը, որը պատկանում է Թուրքիայի եղբայրական բոլոր երկրներին, փոխեց պատմության ընթացքը:
Նշանավոր տարեթվի կապակցությամբ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահական նստավայրում՝ Չանքայա պալատում, ընդունել է երիտասարդների պատվիրակությանը սպորտի և երիտասարդության նախարար Մեհմեդ Բայքանի գլխավորությամբ: Նախագահը այսօր հանդիպել է նաև ծովամարտի զոհվածների ընտանիքների հետ, այցելել է Էդջեաբաթեում գտնվող նահատակների ծառուղի:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply