Էրդողանը կայցելի Կոպենհագեն և Ամստերդամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 17:49

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 19-ին կսկսի իր եվրոպական շրջագայությունը՝ այցելելով Կոպենհագեն: Այնտեղ նա հանդիպելու է Դանիայի թագուհի Մարգրետ 2-րդի հետ և բանակցություններ կունենա երկրի վարչապետ Շմիդթի հետ: Այնունետև Էրդողանը Դանիայի առաջատար ընկերությունների հետ կմասնակցի կլոր սեղանի:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ մարտի 20-ին Կոպենհագենից Էրդողանը կուղևորվի Ամստերդամ: Այստեղ նա կհանդիպի թագուհի Բեատրիսի հետ, որը ապրիլի 30-ին իր աթոռը կհանձնի որդուն՝ արքայազն Վիլիամ Ալեքսանդրին: Այնուհետև մարտի 21-ին բանակցություններ տեղի կունենան վարչապետ Մարկ Ռյուտեի հետ, ինչպես նաև հանդիպում ներդրողների հետ:
Թուրքիայի վարչապետը Դանիա և Նիդերլանդներ կատարած այցերի ժամանակ գլխավորապես քննարկելու է Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հարցը:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply