Սարգիս Ադամյանին և Յուրի Ուդունյանին չեն թույլատրել միանալու Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2013 17:28

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկել է Հայաստանի մինչև 21 տարեկանների մարզական հավաքը: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել էր 25 ֆուտբոլիստների: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են ՀՖՖ հավաքականների բաժնից, հրավիրված ֆուտբոլիստներից գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը և ռուսական «Անժիի» պաշտպան Յուրի Ուդունյանը չեն միանա հավաքականին:

Մարտի 19-ին և 23-ին «Հանզան» կարևոր հանդիպումներ է անցկացնելու Գերմանիայի առաջնության շրջանակներում և քանի որ մինչև 21 տարեկանների հավաքականը հանդիպումը չի կրում պաշտոնական բնույթ, ակումբն իրավունք ունի չթույլատրել իր խաղացողին միանալ հավաքականին: «Հանզա» ակումբից տեղեկացրել են նաև, որ պաշտոնական խաղերի պարագայում ակումբը խոչընդոտ չի հանդիսանա ֆուտբոլիստի՝ Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվելուն: Նույն խնդրի պատճառով այս անգամ Երևան չի ժամանի նաև «Անժիի» ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը:

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply