Ադրբեջանում ընդդիրմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի կալանքի ժամկետը երկարաձգվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 17:22

Բաքվի Նասիմի շրջանային դատարանը այսօր երկու ամսով երկարաձգել է ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուի կալանքի ժամկետը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը, փաստաբան Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ դատարանը կալանավորման երկարաձգումը պայմանավորում է “Յագուբլուի`քննչական գործողություններից խուսափելու” հավանակությամբ: Յագուբլուն մեղադրանքը համարում է անհեթեթ:
Հիշեցնենք, որ Յագուբլուն, ինչպես նաև “Հանրապետական այլընտրանք” շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվում են Իսմայիլլի շրջանում հունվարի 23-24 տեղի ունեցած անկարգությունները կազմակերպելու մեջ: Նրանք ձերբակալվել էին 2013թ. փետրվարի 4-ին, և նրանց սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում:
Նշենք, որ 2013թ. հոկտեմբեր 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply