Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 18, 2013 17:20
Մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արթուր Ավագյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան «ԲԱՏԵ», Բորիսով, Բելառուս
Էդգար Մալաքյան «Դինամո» Չեսկե Բուդեյովիցե, Չեխիա
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Լևոն Հայրապետյանը, Արաս Օզբիլիսը, Միխայիլ Մարկոսովը, Նորայր Ասլանյանը և Մասիս Ոսկանյանը, իսկ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը և Հրայր Մկոյանը չեն կարող մասնակցել խաղին որակազրկման պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
